slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Փորձաքննությունների ազգային բյուրոյում վերսկսվել են հերթական վերապատրաստման և կատարելագործման դասընթացները

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և ՀՀ Գլխավոր դատախազության միջև կնքված լրացուցիչ կրթության ուսուցման ծառայությունների գնման պետպատվերի պայմանագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի իրականացվում են կատարելագործման և վերապատրաստման ուսուցողական դասընթացներ: Հարկ է նաև նշել, որ այդ դասընթացները 2005թ. մինչ օրս կրում են շարունակական բնույթ:

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում հերթական դասընթացներն են վերսկսվել 2016թ. փետրվարի 08-ից: 2016թ. առաջին եռամսյակում կազմակերպությունում արդեն իսկ ուսուցում և վերապատրաստում են անցել թվով 59 իրավասու աշխատակիցներ փորձաքննությունների համար ելակետային տվյալներ ձեռք բերելու պարտականություններ և փորձաքննություններ նշանակելու լիազորություն ունեցող իրավասու մարմինների /նախաքննության, հետաքննության և այլ/, ՀՀ քննչական կոմիտեի վարչության տարածքային բաժինների, ինչպես նաև Քրեական հետախուզության բաժինների օպերլիազորներ և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների պրոֆիլակտիկայի, անչափահասների գործերով և համայնքային ոստիկանության տեսուչներ:

Հարկ է նշել, որ ունկնդիրների համար իրականացված դասընթացները պատշաճ որակով անցկացվել են համապատասխան փորձառություն ունեցող դասախոսական կազմով, դիդակտիկ նյութերի (այդ թվում նաև էլեկտրոնային կրիչների վրա տեղադրված) ժամանակակից համակարգչային տեխնիկայի, անհրաժեշտ գույքի, գրականության, ինչպես նաև ուսումնական ձեռնարկների օգտագործմամբ:

Յուրաքանչյուր դասընթացի համար թեմաները ընտրվում են ելնելով լսարանի մասնագիտական ուղղվածությունից, ընդ որում, դասընթացների ժամանակ հիմնական շեշտադրվածությունը դրվել է հետևյալ արդի թեմաների վրա՝ Քրեագիտական պրակտիկայում կիրառվող անձի նույնականացման ժամանակակից կենսաբանական մեթոդների գիտական հիմքերը, տոքսիկաքիմիական փորձաքննության առանձնահատկությունները կենսամիջավայրերում /մեզ, մազ, արյուն/ թմրամիջոցների (սինթետիկ կանաբինոիդներ, հերոին, ամֆետամին, կոկոյին և այլն), հոգեմետ նյութերի հայտնաբերման ժամանակակից եղանակները և այլն:

Հարկ է նաև նշել, որ Փորձաքննությունների ազգային բյուրոյում հատուկ ուշադրության է արժանանում նոր ծրագիր-սեղմագրերի կազմումը և հների թարմացումը՝ օգտվելով նորագույն մեթոդներից և տեխնոլոգիաներից:

Դասընթացների ավարտին ունկնդիրների ստացած գիտելիքների ստուգումը իրականացվում է բանավոր ստուգարքի կարգով, այնուհետև ստուգարքի տվյալների արդյունքում ունկնդիրներին տրվում են վկայագրեր:

28 Դեկտեմբեր 2016

Snow